03 08 2023

Կատարվել է թերևս ամենազավեշտայի կադրային նշանակումը․ Գեղամ Մանուկյան

Կատարվել է թերևս ամենազավեշտայի կադրային նշանակումը․ Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․

«Այսօր Հայաստանում կատարվել է թերեւս ամենազավեշտայի կադրային նշանակումը։ Երկրի անվտանգային համակարգի լրջագույն մարտահրավերների, ՀՀ զինված ուժերում արմատական բարեփոխումների, բարոյա-հոգեբանական վիճակի կտրուկ փոփոխության հրամայականների պայմաններում, Երեւանի նախկին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության փոխնարար!!!!!!!!

Ճիշտ կարդացիք, բանկային աշխատողը, որ մի քանի ամիս ժամանակավոր Երեւանի քաղաքապետացուն էր, դարձել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

Ու սրանից հետո սրանք պետք է խոսեն Հայոց Բանակի մարտունակության, բարեփոխման մասին։

Ամիսներ առաջ, Ազգային ժողովում ՀՀ Զինված ուժերում ստեղծված իրավիճակի հարցով ընդդիմության առաջարկած փակ նիստում, իբրեւ հիմնական զեկուցող ի թիվս այլ խնդիրների, խոսել էի բարձրագույն ռազմական եւ զինվորական պաշտոնների թերլրացվածության մասին։ Այդ թվում հիշատակել էի պաշտպանության փոխնախարարներից մեկի պաշտոնում արդեն շուրջ երեք տարի մարդ չնշանակելու մասին։ Երանի չասեի, եթե գիտենայի, որ այսպիսի նշանակում է լինելու։

Սա է, որ ընդդիմությունը բարձրաձայնում է՝ այս իշխանությանն ամուր անվտանգային համակարգ պետք չէ, ուժեղ բանակ պետք չէ, ամրացված սահման, առաջնագիծ պետք չէ։ Սրանք միայն ավիրում են ամեն ինչ։

Միայն մի քանի կարեւորագույն պաշտոններ նշեմ, որոնց ամիսներով թափուր են՝

  1. ՀՀ Սհմանապահ զորքերի հրամանատար (թափուր է արդեն 5 ամիս)
  2. ՀՀ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ (թափուր է արդեն 7 ամիս)
  3. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 2 տեղակալ (թափուր է արդեն համապատասխանաբար 2 տարի եւ 7 ամիս)»։

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ