Այն, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ապօրինի կալանավորումը շարունակվում է, զուտ քաղաքական բովանդակության առումով բացարձակ ֆարսի է վերածել Ազգային ժողով կոչվող հիմնարկության գործունեությունը, աշխատանքը և գոյությունն առհասարակ: Դա ոչ միայն բացարձակ «բեսպրեդել» է ու ուլտրաֆաշիստական ցինիզմ, այլև... ծանրակշիռ հիմք է, որպեսզի Նիկոլին ու նրա մանկլավիկներին դատեն բոլոր օրենքների վրայով անցնելով: Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման ու դեռ մի բան էլ ավելին մոտեցմամբ: Բայց դա հետո, մի ամիսուկեսից, քարը տրաքի՝ երեք ամսից:
Վերադառնանք Նիկոլի ու նրա մանկլավիկների ձևավորած դժոխային ներկա:
Քաղաքական առումով ակնհայտ է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվում է բացահայտ քաղաքական հետապնդում: Ակնհայտ է նաև, որ դա անմիջապես Նիկոլի հրահանգով է իրականացվում, նրա անձնական քինախնդրությանը հագուրդ տալու համար: Կոնկրետ Մխիթար Զաքարյանի պարագայում վերջապետի վրեժխնդրության մոտիվն էլ է հանրահայտ. Մխիթար Զաքարյանը Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարն էր, և երբ ճղճմոն գնացել էր Սյունիք, կոնկրետ՝ Մեղրի, այնտեղ Նիկոլին ասացին, թե՝ ինքն ով է: «Սյունաց ողջույն» ստացածը այսպիսով անձնական վրեժ է լուծում նրանից, բայց ոչ միայն:
Մյուս կողմից, Նիկոլը կարծում է, որ «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորի, բոլոր օրենքները ոտնատակ տալու գնով, ազատությունից զրկելով, ինքը պատանդներ է վերցրել: Դա տիպիկ նիկոլական և տիպիկ թրքաբարո վարք է, որը ուղղակիորեն ոչ մի շրջանակի մեջ չի տեղավորվում թե՛ քաղաքական, թե՛ իրավական, թե՛ առավել ևս՝ մարդկային:
Ի դեպ, այդքանը քիչ համարելով, հիմա էլ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պետական գործիչ Արմեն Գևորգյանի «հետևից են ընկել», ու ոմն դատավոր կարծում է, թե ինքն այնքան կա, որ կարող է պատգամավորի կարգավիճակ ու համապատասխան օրինական երաշխիքներն ունեցող մարդուն բերման ենթարկելու որոշում կայացնել:
Ինչ վերաբերում է կոնկրետ Մխիթար Զաքարյանին ու Արթուր Սարգսյանին, ապա սկսած այն պահից, երբ նրանք ընտրվեցին ԱԺ պատգամավոր և ստացան այդ փաստացի կարգավիճակը, անհապաղ պետք է դադարեցվեր նրանց կալանավորումը: Այսինքն, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն այդ պահին պետք է անմիջապես ազատ արձակվեին, իսկ հակառակ դեպքում, որը տակավին շարունակվում է, նրանց ազատազրկումը պետք է գնահատվի ապօրինի, իսկ նման բան թույլ տված դատախազ-մատախազները, քննիչ-մննիչները պետք է անմիջապես ենթարկվեն քրեական հետապնդման, ըստ որում՝ ճանաչվեն խիստ վտանգավոր և կալանավորվեն:
Դրա փոխարեն, ՀՀ դատախազությունը ինչ-որ հիմարագույն հայտարարություն է տարածել, թե բա՝ էն ժամանակ, որ կալանքի որոշում է կայացվել, այդ անձինք պատգամավոր չեն եղել, ինչից հետո, երկար-բարակ տխմարաբանել են՝ ի ցույց դնելով իրենց օրինազանցությունը, տկարամտությունն ու իրավական ու նաև մարդկային նկարագրի առումով աներևակայելի դատարկությունը:
Եթե անձամբ Նիկոլին ծառայող դատախազը, որի անունը հավետ կգրվի անարգանքի սյանը, այդքան համոզված է, որ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը պետք է անպայման կալանավորված լինեն, ապա նա նախ՝ պետք է կատարեր օրենքի ուղիղ պահանջը և ապահովեր պատգամավորներին կալանքից ազատելը: Եվ միայն դրանից հետո, նա արդեն պիտի մտներ Ազգային ժողով՝ նշված երկու պատգամավորի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու հարցով ԱԺ համաձայնությունն ստանալու համար: Եվ, միայն այն բանից հետո, երբ ԱԺ-ն տար այդ համաձայնությունը, պարզ ասած՝ երբ նիկոլական քպականները համաձայնություն տային, նոր դրանից հետո կարող էին Մխիթար Զաքարյանին ու Արթուր Սարգսյանին կրկին կալանավորել: Դա, իհարկե, կլիներ մի նոր սրիկայություն, բայց օրենքի ու տրամաբանության պահանջները կպահպանվեին, այլ ոչ թե կոտնահարվեին:
Մնացածը, ինչ կատարվում ու ասվում է այս միանգամայն պարզ խնդրի վերաբերյալ, անհեթեթություն է:
Ամենից կարևորը. քանի դեռ գլխավոր դատախազը համոզված է, որ իր սրտի վերջապետի ճղճիմ բարդույթներին հագուրդ տալու համար կարող է ԱԺ ասված պետական կառույցը կարող է, կներեք, շան տեղ էլ չդնել ու կարող է ապօրինաբար, կամայականորեն կալանքից զրկել ընդդիմադիր խմբակցության երկու պատգամավորի, Ազգային ժողով ասվածի գոյությունն անիմաստ է, իսկ ԱԺ գործունեությունն ուղղակի ֆարս է: Եվ դա, ի դեպ, խորհրդարանական կառավարմամբ երկրում: Չնայած, Նիկոլի շնորհիվ, ուր է էստեղ երկի՞ր որ, մի հատ էլ խորհրդարանական լինի կամ չլինի:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը