Պարոն Առուշանյանը, որ ասաց քաղաքական տարր չի տեսնում, ես էլ չեմ տեսնում: Այս մասին Առուշ Առուշանյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը:
«Բոլորը մտածում էին, որ Արցախյան պատերազմից հետո ամեն ինչ ավարտված է, բայց բոլորդ ձեր աչքով տեսնում եք, որ հիմա չունենք Գորիս-Կապան ճանապարհը, չունենք Տավուշի հողերը, բնականաբր ծրագիրը շարունակվում է և մեր պայքարի նպատակն է, որ չթողնենք նեռի իշխանությունը հանձնի հողերը: Համոզված եմ, եթե հողի հետ կապված խնդիր լինի, Առուշ Առուշանյանը այնտեղ կանգնած է լինելու»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը