24 05 2023

Պարոն Դանիելյան, դուք տղամարդկություն չեք ունեցել նայել աչքերիս մեջ և հետո կալանավորել․ Արթուր Սարգսյան



«Հարգելի հայենակիցնե՛ր

 Այս օրհասական պահին, երբ շուրջ 6 ամիս է Արցախը գտնվումէ  շրջափակման մեջ, հայտարարություններ են արվում, որ Արցախը  կարող է լինել Ադրբեջանի կազմում, ես, իմ կարծիքով, աբսուրդ եմ համարում  դատավորների մասին այս  քննարկումը։ Բայց քանի որ իմ գործընկեր Գեղամ Նազարյանը բարձրացրեց ինձ վերաբերող հարց, ստիպեց, որ ես անդրադառնամ այս հարցին։ 

Պարոն Դանիելյան, 2021 թվականի նոյեմբերի 15-ին իմ լսելու իրավուքը խախտելով կալանավորել եք ինձ, այդ ժամանակ ես ԱԺ-ում էի, Դուք նման շատ ճակատագրեր եք խառնել՝ մարդկանց զրկելով շփվել իրենց երեխաների, ծնողների հետ, ընտանիքի հետ, բայց քանի որ այդ մարդիկ հնարավորություն չուեն խոսելու այս ամբիոնից, ես խոսում եմ նրանց փոխարեն։  Հպարտորեն ասում եք, որ բոլոր Ձեր որոշումները կայացրել եք օրենքի սահմաններում, ասեմ՝  ապօրինի որոշումներ եք կայացրել  ու փաստ է, որ ապօրինի որոշում կայացնելով կալանավորել եք ինձ, երբ գործը մակագրվել է Ձեզ վստահեի, որ կալանավորվելու էի։ Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել , որովհետև տղամարդկություն չեք ունեցել  նայել իմ աչերի մեջ և կալանավորել «,- խոսքն ուղղելով դաավոր Արմեն Դանիելյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ