21 05 2019

Հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան խմբի անդամ Հովհաննես Խուդոյանի հետ



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործում խափանման միջոցի փոփոխումից հետո նոր զարգացումներ կատարվեցին։ Մասնավորապես, դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրել է վարույթը և դիմել Սահմանադրական դատարան։ Ի՞նչ է սա նշանակում։

Մեր զրուցակիցը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն է։

Հարցազրույցն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

Ստորև Ներկայացնում ենք մեջբերումներ հարցազրույցից.

«ՍԴ-ն օրենքով նախատեսված կարգով մեկամսյա ժամկետում որոշում է վարույթն ընդունում է թե ոչ, ևս 3 ամիս նախատեսված է գործի քննության համար, և 3 ամիս կարող է ընդլայնվել: Բայց որոշումները կարող են կայացվել նաև ավելի շուտ, բայց ոչ ուշ քան 6 ամիսը:

Մեր օրենքը հստակ նախատեսում է, թե ինչ եղանակով է կայացվում որոշումները: Դատարանը գործի կասեցման որոշումը կայացնում է միանձնյա՝ խորհրդակցական սենյակում:

Մեր օրենքը նախատեսում է, որ խափանման միջոցի հարցը նույնպես դատավորը միանձնյա է որոշում: սակայն մեկ տարի առաջ ՍԴ-ն որոշում կայացրեց, որ երբ քննարկվում է անձի ազատության հարցը, այդ հարցը չի կարող քննարկվել առանց իր մասնակցության:

Խափանման միջոցի խնդիրը այս փուլում բացառապես վերաբերվում է միայն այն անձին կամ շահերին, ում վերաբերվում է խափանման միջոցի հարցի քննությունը:

Դատախազույթունը չունի լիազորություն բողոքարկելու դատական ակտը այս փուլում:

Վճռաբեկ դատարանը կայացրեց մի որոշում, որը դուրս էր իր լիազորություններից՝ բեկանեց դատական ակտը:

Նախաքննական մարմինները՝ դատախազությունը, դատարանները, թերացել են իրենց աշխատանքներում:

Ինչով է որոշվում՝ նախկին քննչական մարմինը կամ դատախազությունը նախկինում լավ էր աշխատում, հիմա վատ է աշխատում:

Շատ հեշտ է դիրքորոշումներին ասել մանիպուլյատիվ և անցնել առաջ, քան պատասխանել:

Կա գործող օրենսդրություն, որ անկախ նրանից լավն է, թե վատն է, այն բացառում է, որևէ հավաքի անցկացում դատարաններից այնպիսի հեռավորության վրա, որը կարող է խոչընդոտել դատարանների բնականոն գործունեությանը:

Իրավապահ մարմինները ունեն պարտականություն թույլ չտալու այդ հավաքները:

Դատարանների գործունեություն ամբողջ ՀՀ-ում մի քանի ժամով կաթվածահար է եղել: Եվ ամենևին տպավորություն չստեղծվի, որ 2 ժամով դատարանների դռների փկելը ոչինչ է. լուրջ խնդիրներ են առաջացել, որը բացասական հետևանքներ է առաջացրել:

Այդ անձինք կատաևաել են ոչ իրվաչափ հրաման,ս ակայն քանակն այնքան մեծ է որ խելամիտ չի լինի…

Այդ տեղեկությունները որոնք վերաբերվում են 3 դատավորների որոշում կայացնելուն հանցագործության մասին հաղորդում են:

Իշխանության ներկայացուցիչները անցել են ինքնապաշտպանական գործողությունների»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ