04 12 2018

Վերաքննիչը դարձյալ քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը․ Օր 5․ ՈւՂԻՂ



ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Դեկտեմբերի 3-ի նիստում ավարտվեց բողոքների քննությունը։ 

Դեկտեմբերի 4-ի նիստում քննվելու են միջնորդությունները։ Փաստաբանները, ինչպես նշել էր Ռուբեն Սահակյանը, բազմաթիվ միջնորդություններ են ներկայացնելու։ Դեկտեմբերի 3-ի նիստին երկար ելույթ է ունեցել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով իրենց առարկությունները։ 

«Չէի ասի, թե համոզիչ էր փաստարկները, բայց համենայն դեպս, մանրակրկիտ աշխատել էր հակափաստարկի վրա»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

«Խորը մոլորության մեջ են հասարակությանը գցում որոշ վերլուծաբաններ, որոնք նշում են՝ քանի որ ամենածանր մեղադրանքը սահմանադրական կարգի տապալումն է, ուրեմն դրա վրա չի կարող տարածվել անձեռնմխելիությունը։ Քրեական օրենսգրքում շատ ավելի ծանր մեղադրանքներ կան, օրինակ՝ դիտավորյալ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված»,- ասաց փաստաբանը։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ Հայկ Ալումյանի, նկարագրել է արտակարգ դրությունից առաջ եղած իրավիճակը, նշել է իր ունեցած մտահոգությունները։

Ինչ վերաբերում է ՍԴ դիմելուն, փաստաբանն ասաց, որ կամ պետք է վերաքնիչը դիմի ՍԴ կամ էլ փաստաբանները՝ վճռաբեկ դիմելուց և վերջնական որոշմանը չհամաձայնելուց հետո։

Դիտարկմանը, որ առանց գերագույն հրամանատարի, պաշտպանության նախարարը չէր կարող գործել, ուրեմն Ռոբերտ Քոչարյանի հրամանով է 00,38 հրամանը գործադրվել, Ալումյանն ասաց․ «Այս շեքն ամբողջությամբ վերակառուցվել է նախագահ Քոչարյանի կողմից, բայց կարող էր Քոչարյանն այս շենքի հետ կապված որևէ գործընթացից տեղյակ չլինել»։

Հարցին, թե կարո՞ղ է ընթացիկ շաբաթվա ընթացքում վերաքննիչն ավարտի գործը, Հայկ Ալումյանը պատասխանեց․ «Ես որ տեսա՝ ինչ եռանդով են դատախազները փորձում ելույթ ունենալ, այսօր իրենց ելույթը չի ավարտվի»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին և 28-ին քննվում էր գործով դատավորի ինքնաբացարկի հարցը, ինչը դատարանը մերժեց։ Դատարանի կազմը, ըստ պաշտպանական կողմի, ձևավորվել է օրենքի կոպիտ խախտմամբ։ 

Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով դատարանների վրա կա աննախադեպ ճնշում։ 

Առաջարկում ենք ուղիղ եթերում տեղեկանալ Վերաքննիչ դատարանում կատարվողին։ 

Տեսանյութի առաջին մասը՝ այստեղ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ