«Հայաստանում տնտեսական քաղաքականություն մշակողներն ու իրագործողները ոչ թե տնտեսությունը զարգացնելու, ոչ թե փոքր ու միջին ձեռնարկությունների գործունեությունը խթանելու, բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու շահագրգռվածությամբ են առաջնորդվում, այլ անձնական կամ լավագույն դեպքում նեղ գերատեսչական շահերով»,- ասուլիսում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Ըստ նրա, այս ամենից հետո տեսախցիկների առաջ, հանրային ելույթներում, ԱԺ ամբիոնից խոսել արդարության, արդար հարկային վարչարարարության, հարկեր թաքցնելու, պետությանը խաբելու, պետությանը վնաս պատճառելու մասին, առնվազն երասպաշտություն է։
«Երբ դեբատների, հանրային լսումների ժամանակ կառավարության անդամները մեղադրվում էին ՓՄՁ-ների արտոնությունները կրճատելու մեջ, ֆինանսների նախարարության ներկայացուցիչներն ասում էին՝ մենք չենք կրճատում ՓՄՁ-ների արտոնությունը։ Փաստորեն, չէին խաբում, քանի որ ընդամենը 600 հազար դրամ շրջանառություն ունեցող ընկերությունը 1 միլիարդ 800 միլիոն դրամի ապրանքների ներմուծման մաքսային արտոնություն է ստանում, բայց տարբերությամբ, որ այդ ընկերությունը պատկանում է նույն կառավարության անդամններից մեկին»,- ասաց Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը