26 11 2024

Հիմնավոր կասկածներ կան, որ ֆինանսների նախարարի վարքագիծը կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում. Զոհրաբյան



Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները:

«Հարկային  օրենսգրքի փոփոխությամբ, երբ փաստաբանական  գործունեությունը շրջանառության հարկից  առանց պատշաճ հիմնավորման տեղափոխվել է  ընդհանուր հարկային ռեժիմ, ինչով փաստաբանական գործունեության հարկային ծանրաբեռնվածությունը շեշտակի ավելացել է, այդ նախաձեռնողը ֆինանսների նախարարությունն է՝  ի դեմս նախարար Վահե Հովհաննիսյանի, դա առիթ հանդիսացավ որպեսզի փաստաբաններս որոշենք այդ նախարարի կոռուպցիոն ռիսկեր պարունակող վարքագիծն ուսումնասիրության առարկա դարձնենք»,- ասուլիսում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Ըստ նրա, նախնական ուսումնասիրության արդյունքները հիմնավոր կասկածներ են առաջացրել, որ նախարարի վարքագիծը կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում։

«Վստահ եմ, որ շուտով ֆինանսների նախարարը սկսելու է արդարանալ, թե այստեղ վրիպակ է,  այնտեղ վրիպակ է, այստեղ թերացել է, այնտեղ թերացել է։ Մեզ մոտ բնական հարց է ծագում. ֆինանսների նախարարը, որը բյուջեի հանրային կառավարման և վերահսկող պաշտոնատար անձն է, եթե թափթփված է իր սեփական  բյուջեի, իր սեփական հաշվետվության նկատմամբ, ինչպես է նրան վստահվել ՀՀ բյուջեի կառավարման, հաշվապահական հաշվառման  քաղաքականության վարումը, ինչպես է նրան վստահվել երկրի բյուջետային  համակարգը ճիշտ կառավարելը։

Իհարկե, կարծում  եմ, խնդիրն ավելի խորն է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ