24 11 2024

6 տարվա ընթացքում այս իշխանությունը մեր պետական պարտքը գրեթե կրկնապատկել է. Հովհաննես Ավետիսյան

6 տարվա ընթացքում այս իշխանությունը մեր պետական պարտքը գրեթե կրկնապատկել է. Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար: Առաջիկա երեք տարիների ընթացքում սրա 30%-ը ենթակա է մարման: Այս պարտքի 48.5%-ը արտարժույթով է:

2018-ի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը 6.9 միլիարդ ԱՄՆ դոլար էր: Վեց տարվա ընթացքում այս իշխանությունը մեր պետության պարտքը գրեթե կրկնապատկել է: Բայց, հաշվի առնելով, որ այս վեց տարիների ընթացքում նաև միլարդների պարտք մարվել է, կնշանակի, որ ներգրավված պարտքը շատ ավելին է քան ավելացված 6 միլիարդ դոլարը: 

ՀՀ կառավարության կողմից ներգրավված պարտքի միջին կշռված տոկոսադրույքը այս տարվա հոկտեմբերի դրությամբ 7.2% է: Իսկ 2018 վերջին սա եղել է 5%: Այսինքն այս կառավարության վերցրած պարտքը գնալով թանկանում է, կնշանակի դրա դիմաց շատ ավելի մեծ տոկոսավճարներ ենք կատարում, քան նախկինում: 

Այսպես 2023 թ-ին Կառավարությունը արտաքին վարկերի գծով կատարել է 157.6 միլիոն ԱՄՆ դոլարի տոկոսավճարներ, իսկ ներքին պարտքի գծով կատարել է 157.3 միլիարդ դրամի տոկոսավճարներ:

Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը (եղածին գումարած նորերը հանած մարումները) ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ փոխարենը ոչինչ չենք ստանում:

Ավելի ճիշտ, ստանում ենք տկար և քայքայված պետություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ