26 11 2024

Հայաստանի համար դռները բաց են՝ ֆիզիկապես վերադառնալու ՀԱՊԿ շրջանակում աշխատանքներին. Ուշակով

Հայաստանի համար դռները բաց են՝ ֆիզիկապես վերադառնալու ՀԱՊԿ շրջանակում աշխատանքներին. Ուշակով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ներկայացուցիչները վաղ, թե ուշ կվերսկսեն համագործակցությունը  ՀԱՊԿ շրջանակներում, Աստանայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստից առաջ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ  Արարատ Միրզոյանը նիստին չի մասնակցելու։

ՌԴ նախագահի օգնականը այս առնչությամբ նշել է, որ պաշտոնական Երևանը ինքը պիտի որոշի  ՀԱՊԿ շրջանակներում իր գործունեությունը շարունակելուն վերաբերող հարցը, սակայն ՀԱՊԿ-ի դռները Հայաստանի առջև բաց են։

«Հայաստանի համար դռները բաց են՝ ֆիզիկապես վերադառնալու ՀԱՊԿ շրջանակում աշխատանքներին։ Հուսով ենք, որ վաղ, թե ուշ ՀՀ ներկայացուցիչները կվերսկսեն համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում։

Հայաստանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և համապատասխանաբար՝ պահպանում է իր բոլոր իրավունքներն ու պարտականությունները»,- ասել է Ուշակովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ