28 10 2024

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Սիրանուշ Սահակյանի և Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանի ասուլիսը   



 

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը և միջազգային իրավունքի փորձագետ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը։

Թեմա՝ Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում»։

Իրավաբան և միջազգային իրավունքի փորձագետ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը, որն  ապրիլին Ժնևում ներկայացրել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ու «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն» հասարակական կազմակերպությունները ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին, իրավական կարծիք է հրապարակել՝ վերլուծելով Արցախի հայ բնակչության շարունակական ծանր վիճակը նրանց բռնի տեղահանումից և Արցախի Հանրապետության կազմալուծումից հետո: Քալֆայանը շեշտում է տեղահանված հայերի վերադարձի իրավունքի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը կխոսի Ադրբեջանի ներգրավվածությամբ իրավական վեճերի մասին՝ անդրադառնալով նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցերին:                                                   

Ասուլիսը կազմակերպել է «Մեդիա կենտրոնը»։

Մամուի ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ