Այս պահին երեք հարթակ է օգտագործվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև վեճերի լուծման համար: Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Առաջինը ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանն է, երկրորդը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, երրորդ ատյանն արբիտրաժային միջազգային դատարանն է»,- նշեց նա։
Պատասխանելով հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Հայաստանը կհրաժարվի ընդդեմ Ադրբեջանի հայցերից, իրավապաշտպանն ասաց. «Հրաժարվելը նշանակում է, որ Հայաստանը չի կարող այլևս իրավական հարթակներում հասնել խնդիրների արձանագրման, դրանց միջոցով չի կարող հավելյալ քաղաքական աշխատանք կատարել։ Հայցերից հրաժարվելու հավականություն տեսնում եմ, որը կարող է լինել ճնշումների ներքո։ Կարծում եմ՝ այս պահին հարթակը, որտեղ մենք կարողացել ենք վնասել Ադբեջանի շահերը, հենց իրավական հարթակն է։ Այս փուլում ունենք միջանկյալ ակտեր, որոնք արձանագրում են խախտումներ, պահանջներ են ներկայացնում Ադրբեջանին, որոնք Ադրբեջանը չի կատարում, բայց դրան հաջորդում են քաղաքական արձագանքները։ Պատկերավոր ասած՝ միայն իրավական հարթակում ենք կարողացել ցավացնել Ադրբեջանին։ Քաղաքական հարթակներում արդարության տարրը բացակայում է, նպատակահարմարությունից ելնելով կարող են ցանկացած տիպի որոշումներ կայացնել»։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը