01 04 2024

Միջպետական հայցերից հրաժարվելով՝ լեգիտիմացնում ենք Ադրբեջանի ձեռքբերումներն ու խախտումները․ Սիրանուշ Սահակյան



Այսօր՝ ապրիլի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ՀՀ հայցերից հրաժարման վտանգների և հնարավոր հետևանքների մասին, հայտարարեց․

«Եթե Հայաստանը հրաժարվում է և Ադրբեջանը չի կատարում իր խոստումները, որոնք արտացորված են քաղաքական կամ իրավաքաղաքական փաստաթղթում, ապա ինչպիսին պետք է լինի Հայաստանի դրությունը։ Ընդ որում մենք ունենք արդեն իսկ փաստեր, երբ Ադրբեջանը խախտել է այդ պայմանավորվածությունները և դրա ցայտուն օրինակը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, երբ գերիների վերադարձի մարդասիրական պարտավորությունը Ադրբեջանը չկատարեց։ Եթե անգամ հումանիտար խնդիրներով Ադրբեջանը խախտում է իր հանձնառությունները, հասկանալի է, որ քաղաքական նշանակություն ունեցող, պետական նշանակություն ունեցող հարցերում Ադրբեջանը գործելու է բացառապես իր ազգային շահերից և քաղաքական նպատակահարմարությունից»։  

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ