04 06 2019

Փաշինյանն Արցախի հարցում սխալը սխալի հետևից է անում. Էդուարդ Շարմազանով



Ի՞նչ արտաքին քաղաքական ուղով է գնում հիմա Հայաստանը և ի՞նչ ունենք ներքին կյանքում։

«Խոսքի ազատություն» հաղորդման հյուրը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է։ Հաղորդումն առաջարկում ենք դիտել ուղիղ եթերում։

Ներկայացնում ենք որոշ մտքեր Էդուարդ Շարմազանովի պատասխաններից։

Ոչ միայն տարօրինակ է, այլ մտահոգիչ է, որ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են Արցախում ադրբեջանական համայնքի հետ:

Անթույլատրելի է, որ Հայաստանի ղեկավարը օգտագործում է Ղարաբաղի հայեր և հայություն եզրույթը, և փաստացի Արցախյան կարգավրումը, որը ինքնորոշման իրավունքի իրացման բացառիկ իրավունք է դնում է Ղարաբաղի երկու համայնքների պայքարի հարթության մեջ:

Երբ Նիկոլ Փաշինյանը սխալը սխալի հետևից անում է, պետք է ասես՝ եղբայր կա՛նգ առ, սա սխալ է:

Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի հարցում ունի 0 օրակարգ, ավելին՝ իմ խորհին համոզմամբ, որը կարող է լինել սուբյեկտիվ, Փաշինյանի համար Ղարաբաղյան հարցը ամենաառաջնայինների թվում չէ:

Նիկոլ Փաշինյանի համար առաջնային խնդիրը թավշյա հեղափոխությունն է, ժողովրդավարությունը:

Ո՞ւր ենք հասել, որ Հայաստանի ղեկավարը հղում է անում Ալիևին, այն էլ այն դեպքում, որ համանախագահ երկրների հայտարարությունները եղել են Սանկտ Պետերբուրգից և Վիեննայից հետո:

Հայաստանի բոլոր ղեկավարները եղել են լեգիտիմ:

Փաշինյանը պատկերացում չունի, թե ինչ պետք է անի Ղարաբաղի հարցում:

Նիկոլ Փաշինյանը առնվազն 5 հոգու հետ պետք է քննարկեր Արցախի հարցը, բայց Ռոբերտ Քոչարյանին Նիկոլ Փաշինյանի ցուցումով ձերբակալեցին, Սերժ Սարգսյանին մերժեցին, Վազգեն Մանուկյանի ու Արկադի Ղուկասյանի հետ էլ չեմ կարծում հանդիպած լինի, եթե հանդիպած էլ լինի կարծում եմ Արցախյան հիմնահարցը չի արծարծվել:

Այս մեկ տարվա ընթացքում Արցախյան կարգավորման հարցը մենք կորցնում ենք:

Մենք տեսնում ենք նոր իշխանությունների փնթի աշխատանք:

Մենք մտնում ենք շատ վտանգավոր փուլ:

Նիկոլ Փաշինյանը ընտրեց հեղկոմի ղեկավարի պաշտոնը՝ բոլորին մերժելու, բոլորին հեղինակազրկելու, բոլորի հետևից գնալու ճանապարհը, սա շատ վտանգավոր է:

Նիկոլ Փաշինյանը նեոբոլշևիզմի դասական օրինակ է:

Եթե մենք գնանք մեր հաղթանակները նսեմացնելու ճանապարհով, ապա որևէ լավ տեղ չենք հասնելու:

Հաղթանակը որպես պարտություն ներկայացնել, սա կամ հիմարություն է կամ՝ պետական դավաճանություն:

Համակարգային կոռուպցիան առանց պաշտպանության նախարարության կարո՞ղ է լինել, կամ առանց ոստիկանության, իհարկե՝ ոչ, իսկ հիմա ՊՆ առաջին տեղակալին Նիկոլ Փաշինյանը նշանակել է նախարար, ոստիկանության պետի առաջին տեղակալին ոստիկանապետ, և այսպես շարունակ, բա ինչպե՞ս է լինում համակարգային կոռուպցիա:

Մի հատ զանգում են Սասուն Խաչատրյանին ասում է, Խաչատուրովին մի երկու օր կպահեմ փակի տակ ցուցմունք կկորզեմ, դա չի կոռուպցիա՞ն, պետությունը ամենաբարձր հեռախոսազանգային կոռուպցիայի մեջ է, Ռոբերտ Քոչարյանին ազատ է արձակվում, նյարդային ստատուս է գրում ասում առավոտը գնացեք դատարանները փակեք:

Սերժ Սարգսյանին ու Հանրապետականին դեռ շատ են երանի տալու:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամենախայտառակն է գնալու, որովհետև ինքը դրել է շատ բարձր պլանկա, որը կոչվում է պոպուլիզմ:

Չկա մի ոլորտ, որտեղ հիասթափություն չլինի:

Նիկոլ Փաշինյանը գաղափարապես ավելի մոտ է Տեր-Պետրոսյանին, մի տարբերությամբ, որ Տեր-Պետրոսյանը Արցախի հարցում ավելի ազնիվ է և ասում է իր կարծիքը:

Այսօր էլ Վահե Գրիգորյանին դեմ կքվեարկեի:

Պետություն կառավարելը ամեն մարդու բան չէ:

Պարո՛ն Փաշինյան, ձեր կառավարման մեկ տարին ինձ չհամոզեց, ավելին՝ ինձ համոզեց, որ դուք չեք կարող կառավարել աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ