29 04 2019

«Խոսքի ազատություն»․ Հյուրը՝ Հրաչ Բերբերյան



Yerevan.Today-ը սկսում է նոր հաղորդաշար՝ «Խոսքի ազատություն Սևակ Հակոբյանի հետ»։

Առաջին թողարկման հյուրը «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն է։

Գյուղատնտեսական տարին մեկնարկել է, սակայն բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել, որոնք խանգարում են գյուղացուն։

Ի՞նչ է արել Հայաստանի նոր իշխանությունը, որ գյուղացին իրեն լավ զգա, ինչո՞ւ է կառավարությունը որոշել գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրությունը հրապարակել այլևս եռամսյակը մեկ, ո՞վ է պատասխանատուն 2018 թվականին գյուղատնտեսության 8 տոկոսանոց անկման, «Սպայկա» ընկերության դեմ քրգործն ու հնարավոր չմթերումներն ինչպե՞ս կանդրադառնան գյուղացիության վրա։ Ոլորտում կադրային քաղաքականությունն ինչպե՞ս է անդրադառնում արդյունքների ու թվերի վրա։ Եվ ընդհանրապես, ի՞նչ սպասի գյուղացին 2019 թվականից։

Այս և այլ հարցեր ենք քննարկել Հրաչ Բերբերյանի հետ։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ