03 06 2022

«Կարճ ասած»․ Շատ պարզ․ Նիկոլը մնաց՝ Հայաստանից մնալու է այսքանը



 

Հրապարակվել են Հայաստանի ու Արցախի վերջին 31 տարվա պատմության ամենաիրական երեք քարտեզները։ Ահա, սրանք։ Սա Հայաստանն ու Արցախն են Նիկոլից առաջ։ Սա Հայաստանն է ու Արցախը Նիկոլի ժամանակ, այսինքն՝ հիմա, սա էլ Հայաստանն է, եթե Նիկոլը մնա իշխանության։ Վերջինը, իհարկե, ենթադրվում է, սակայն օդից վերցված չէ, փաստեր կան, հայտարարություններ կան, Ադրբեջանի և Հայաստանի այսօրվա իշխանությունների մոտեցումներ և այլն։

Մենք ունեինք սա, հիմա ունենք 9 շրջան՝ հանձնված Արցախից, ունեք հանձնած Սյունիքից, Գեղարքունիքից, Արարատից։ Սա այն է, ինչ Փաշինյանն ու խմբակը արել են մեր երկրի հետ վերջին 4 տարվա ընթացքում։ Այն է, ինչին բերեց իրենց հեղափոխություն կոչվածը, ինչ անուն էլ դնեն, սա այլևս փաստ է։ Լավ, մեզ համար նորմա՞լ է սա, մեզ դո՞ւր  է գալիս, որ մեր երկրում ամեն տեղ տնկել են Ադրբեջանի դրոշները։ Հաղթանակած ազգից էս 4 տարում, էս ի՞նչ դառանք։ Սևանում դպրոցի ուսուցչուհին ծանոթացնում է երեխաներին Ադրբեջանի դրոշի հետ։ Դրա համար պետք չէր բաց դաս կազմակերպել, ընդամենը մեքենա էիք նստեցնում ու տանում նույն մարզի մյուս անկյուն՝ Վարդենիս, ու Ադրբեջանի դրոշը մոտիկից կտեսնեին։

Ու էս ամենը մեզ տված, «պարգևած» ՔՊ-ական իշխանությունը էս քարտեզների հրապարակումից հետո ինքնապաշտպանման բնազդով ու ֆեյքերի տրամաբանությամբ ասում է՝ «Քոչարյանը Մեղրին հանձնում էր»։ Ձախ կողմում ՀՀ քարտեզն է Լևոնի, Քոչարյանի, Սերժի օրոք, Մեղրին մեջը։ Երկրորդը քարտեզն է Նիկոլի օրոք՝ ամեն տեղ Ադրբեջանի դրոշ ու ասում են՝ «Քոչարյանը հանձնում էր»։ Քոչարյանը Մեղրին զարգացրել է, Մեղրիի հետ կոմունիկացիաները սաղ իդեալական սարքել, Պարսկաստանի հետ եղբայրական հարաբերություն էր կարգավորել, ու էդ ճանապարհը անխափան աշխատեց Քոչարյանից հետո ևս 12 տարի, մինչև Նիկոլը եկավ ու հանձնեց։ Իրենք Զանգեզուրի միջանցք են տալիս, բայց ասում են՝ Քոչարյանը Մեղրին հանձնում էր։ Բա որ հանձնում էր, ինչի՞ չհանձնեց։ Ի՞նչ է, չուզե՞ց Ալիևը։ Քոչարյանը տալիս էր, Ալիևը հրաժարվե՞ց։ Բա էդ ո՞նց է լինում, որ Քոչարյանը զոռով տալիս էր Մեղրին, Ալիևը չուզեց, բայց Նիկոլը Ղարաբաղը չէր տալիս, Ալիևը ուզեց։ Հասկանում եք, չէ՞, շարունակում են հիմար-հիմար խոսալ։ Ու սրանք հլը խոսու՞մ են, կհարցնեք։ Հա պատկերացրեք, հլը խոսում են․ փոխարենը քթները դուրս չհանեն, հլը խոսում ել են։

Ֆիքսում ենք՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ ամենամեծ տվողն է։ Նա տալիս է անգամ, երբ չեն ուզում։ Ալիևը գալիս է Նիկոլի հետ բանակցելու, որ 7 շրջան ուզի, էս մարդն ասում ա՝ գժվել ե՞ս Իլհամ ջան, ուզիր 7-ը, ստացիր ևս 2-ը որպես բոնուս։

Առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին, իր էն մականունավոր աշխատակազմի ղեկավարին, իրենց ֆեյքերի ՊՈԱԿ-ը քշողին, որոնց տուն ու տեղը, ընտանիքը, էրեխեքին ես ու դուք ենք պահում մեր հարկերով, այ իրանց առաջարկում եմ ձեռք-ձեռքի բռնեն, ես էլ գամ նկարեմ մեր խմբագրության բոլոր կամերաներով, ուղիղ եթերով գնանք Նիկոլի չհանձնած Շուշի, Հադրութ, Զանգելան, Թալիշ, հետո նույն ճամփով հետ գանք գնանք Քոչարյանի հանձնած Մեղրի։ Եկեք տեսնենք մեր երկրի ո՞ր մի հատվածն ենք կարողանում գնանք։ Դուք էն օրին եք հասցրել, որ Հայաստանից Ղարաբաղ գնալ արդեն դեպուտատի չեն թողնում։ Հետո գնանք Նիկոլի չհանձնած Ներքին հանդ, Վերին Շորժա, Իշխանասար, առանց տամոժնի մտնելու գնանք Գորիսից Կապան, Կապանից էլ Ճակատեն, գնանք Նիկոլի չհանձնած Սև լիճ, էն հատվածը չէ, որ Տիգրան Ավինյանն ու Արմեն Խաչատրյանն էին նկարվել Մելիքսեթ Պողոսյանի պես, ձևականորեն վայենի շորերը հագած, այ էն հատվածները, որ ռիսկ չարեցին գնալ։ Բա եկեք գնանք։ Վախենալ չկա, տակը լցնել չկա։ Դուք կեղծում եք էն ամենը, ինչի մեջ մենք ապրում ենք։

Ես երրորդ քարտեզը չներկայացրի․ եթե Նիկոլը մնա, պայմանավորված սահմանագծումն անեն, տալու են նաև Արարատից, Վայոց ձորից, Գղարքունիքից, Տավուշից, Ադրբեջանի դրոշները նաև այս հատվածներում են լինելու, նայեք նկարի աջ կողմի քարտեզը։ Ձեզ ասեմ՝ այս քարտեզն էլ ամբողջական չէ։ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ասում է՝ որ Հայաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-թուրքական սահմանի ճշգրտման հարցը։ Հասկանում ե՞ք սա ինչ է նշանակում․ ովքեր չհասկացան, ասեմ, որ սա նշանակում է Արմավիրի ու Շիրակի կողմերում հնարվոր է հայտնվեն Թուրքիայի դրոշներ։ Սրանք բանակցում ու հանձնում են, բայց ասում են՝ Քոչարյանը Մեղրին հանձնում էր։ Փաստ է, որ իրենք արդեն բերել-դրել են Ադրբեջանի դրոշը։ Երբ որ քո հարևան մյուս երկրները՝ Պարսկաստանն ու Վրաստանը տեսնեն, որ Խեղճ Նիկոլը բան չի կարողանում անել, ու Թուրքիան ու Ադրբեջանը առաջ են գալիս ուզածի չափ, էն մեկը իր դրոշը կխփի Լոռիում, մյուսը՝ Ագարակում՝ իրենց ազգային շահը դա է թելադրելու էդ ժամանակ, քանի որ մեր ազգային շահը պահողը չկա։ Որովհետև շատ դժվար է ասելը, որ Նիկոլի պարագայում մեր մյուս հարևանները մեզ բարեկամ կմնան։

Էս քարտեզը որ հրապարակել է «Դիմադրություն» շարժումը, ժողովուրդ, սա ինչի՞ համար է հրապարակել, որ չնստես տունդ ու «հիանաս», այլ որ, ի վերջո, հստակ տեսնես ինչ օրի ես ընկնում ընդամենը մի քանի ամսից։ Խելագարվել կարելի է, ասում են՝ ոչ մի բան չկա, իշխանության կռիվ է։ Արա, ի՞նչ իշխանության կռիվ, էդ իշխանությունը ո՞րտեղ պետք է լինի, Երևանո՞ւմ։ Դուք մտածում եք, որ էս մի պուճուր Երևանի համար պետք է իշխանության կռիվ անի բացի Նիկոլից էլի որևէ մե՞կը։ Մաքուր ցնդաբանություն է։

Պատերազմից անցել է մեկ տարի ու 7 ամիս, անընդհատ լուսանկարներ ենք ստանում, թե ինչպես է հայ դիրքապահը քնում վրանի մեջ, խայտառակ վրանի մեջ, լացելու աստիճանի ծանր վիճակում։ Քոչարյան Անդոն, պաշտպանության փոխնախարար նախկին միլիցայի պետը ասում են՝ նորմալ ա, կահավորվում է։ Մեր ու թուրքի դիրքերը մի քանի մետր հեռավորությա վրա են, թշնամին տեսնում է ինչ ես անում ու երբ ուզում է՝ սպանում է քո զինվորին, դեմ-դիմաց իրար տեսնում են, ստեղ ասում են՝ ցույց մի տվեք չիմանան։ Ո՞վ չիմանա, ժողովուրդը չիմանա՞ ինչ եք անում։ Որ էս խնդիրները թողած Հ1-ով էլի սկսեք ռեպորտաժներ պատվիրել նախկինների ու ինչ-որ դղյակների մասին։ Արա, ի՞նչ դղյակ, ի՞նչ դղյա՛կ, երկիրը մաս մաս տալիս եք թշնամուն, ինչ-որ դղյակներից եք խոսու՞մ։ Ինչո՞ւ չեք կահավորում սահմանը, բայց պարգևավճար ա որ բաժանում եք ոստիկաններին, նրա համար, որովհետև, միևնույն է, ուզում եք հանձնե՞լ։ Բա ի՞նչ մտածեմ, ի՞նչ մտածի էդ սահման պահող զինվորը։ Արբեջանն ասում է՝ ես զինվում եմ, որովհետև ուժով պետք է իմ հարցերը լուծեմ, Նիկոլն ասում է՝ խաղաղություն, ու հոժարակամ համաձայնվում Ալիևի բոլոր առաջարկներին։ Նրանք պատերազմից հետո ռազմական բյուջեն ավելացրել են, զինվում են, դու ասում ես՝ մեզ զինվել պետք չէ, խաղաղության եմ գնում։ Թշնամին տեսնում է, որ դու չես պատրաստվում քեզ պաշտպանել, թողնում ես մտնեն, առաջ գան։ Ուզում ես տաս էնքան, ինչքանը քեզ թվում է՝ հերիք է, որ խաղաղություն հաստատես։ Չես հաստատելու։ Նա կանգ չի առնելու, ամբողջն է ուզելու, բա էդ ժամանա՞կ ինչ ես ասելու՝ մտնենք Ադրբեջանի կազմ պրծնե՞նք։ Ու սա ներկայացնում է իմ ա՞զգը։ Ու էսքանից հետո, ինչոր մեկը կասի, որ հիմա փողոցում իշխանության գալու պայքա՞ր է, նախկիններն են ուզում վերադառնա՞լ։ Բա չէի՞նք երազի էտ նախկինները լինեին, էս ստորացումների ու աղետի ականատեսը չլինեինք։

Էսօր վերջին զանգն է։ 2018 թվականին Նիկոլի իշխանավերցման ժամանակ լիքն էին երիտասարդները, պատատիները ավարտական դասարանների երեխաները, Նիկոլին բերեցին իշխանության ու նրանց մի մասը հող դարձավ Նիկոլի իշխանության պատճառով։ Ծնողներն ասում են՝ մեր էրեխեքը 10 օրվա զինծառայող էին, ինչի՞ տարաք պատերազմ։ Եթե տանում էիր պատերազմ, բայց գիտեիր, որ հնար չկա, սաղ հանձնելու ես․․․ Բա էդ էրեխեքը մեղք չէի՞ն։ Ու Նիկոլը էլի շնորհավորում է արդեն այսօրվա նրանց հասակակիցներին, ասում է՝ դուք էլ ունեք առաքելություն իրականացնելու։ Էս խեղճ էրեխեքի մասո՞վ ինչ պլաններ ունես։

Կարճ ասած՝ ժողովուրդ, սխալ են բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե ապրելու են ադրբեջանցիների, թուրքերի հետ կողք կողքի, խաղաղության մեջ։ Շուշեցին, հադրութեցին, Արցախից հանձնած 9 շրջանների, 10 հազար քառակուսի կիլոմետրի վրա ապրողները հիմա ապրում են Ադրբեջանի հետ կողք-կողքի՞, խաղաղության մե՞ջ։ Չէ, ժողովուրդ, զոհվել են, անհետ են կորել, գերի են ընկել կամ դարձել են փախստական։ Որ Գորիս-Կապանի ճանապարհը վերցրել են, համատեղ ե՞ք օգտագործում, չէ, մենակ փակել են, իրենցն է արդեն, Շուռնուխի մի հատվածն էլ, Ներքին Հանդը։ Խելքներս հացի հետ հո չեն՞ք կերել, հո թուրքը չի՞ գալիս որ մեզ հետ ապրի, ինքը գալիս է, որ մենք չապրենք։ Իսկ Նիկոլը դրան դեմ չէ, դռները բացել կանչում է ներս։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ