«Երբ Տավուշի մարզում Հայաստանի ինքնիշխան տարածքից տարածք զիջվեց ադրբեջանցիներին, դա հիմնավորվեց կադաստրային քարտեզների սխալով։ Մարդիկ կադաստրային վկայական էին ցույց տալիս, ասում էին սա իմն ա, սա ՀՀ տարածք է, հանուն Հայաստանի Հանրապետության՝ ձեր գերատեսչությունը իրավունքների գրանցման վկայական է տվել մեր հայրենակիցներին։ Հիմնավորումն այն էր, թե մեր քարտեզները սխալ էին»,- խորհրդարանում հայտրարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և հարց ուղղեց կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին․ «Սխալի մակերեսը ինչքա՞ն էր, ե՞րբ է սխալը կատարվել, ի՞նչ մեխանիզմով է այդ սխալը բացահայտվել»։
Ի պտասխան, Սուրեն Թովմասյանն ասաց, որ հանրապետությունում չկա ներդրող և սուբյեկտ, որ գործ ունենա կադաստրային քարտեզի կամ հողի սահմանանների ճշտման հետ և չի բախվել այդ խնդրին։
Իսկ թե որքան է կազմել այդ սխալը թշնամուն տարածքներ հանձնելու ժամանակ, նա դժվարացավ պատասխանել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը