01 03 2022

Հակառակ խոստումների՝ իշխանությունները բարձրացրեցին ջրի, էլեկտրաէներգիայի, ապրիլի 1-ից նաև գազի սակագները․ Պարսյան

Հակառակ խոստումների՝ իշխանությունները բարձրացրեցին ջրի, էլեկտրաէներգիայի, ապրիլի 1-ից նաև գազի սակագները․ Պարսյան

Ապրիլի 1-ից թանկանալու է նաև գազը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում որոշում կայացրեց, որ 2022 թվականի ապրիլի 1-ից հայ սպառողների համար բնական գազի սակագները թանկանալու են, մասնավորապես՝

Բնակչության համար կամ մինչև 10000 խմ սպառում ունեցող բաժանորդների համար բնական գազի սակագինը 1 խմ-ի հաշվով թանկանալու է 4,7 դրամով կամ 3,4 տոկոսով՝ դառնալով 143,7 դրամ,

Ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ-ի հաշվով թանկանալու է 9,9 դոլարով կամ 4,4%-ով՝ դառնալով 233,9 դոլար,

Գյուղմթերք վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ-ի հաշվով թանկանալու է 9,9 դոլարով կամ 4,4%` դառնալով 233,9 դոլար,

Խոշոր կամ ամսական 10000 խմ և ավելի սպառում ունեցող բաժանորդների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, ՋԷԿ-երը և այլն) բնական գազի սակագինը թանկանալու է 9,9 դոլարով կամ 3,9%-ով՝ դառնալով 265,81 դոլար։

Միակ «լավ» լուրը այն է, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը մնացել է նույն 100 դրամը։

Ռուս-ուկրաինական խորացող ճգնաժամի և արևմտյան պատժամիջոցների պայմաններում բնական գազի սակագների բարձրացումը մեծ հարված է հասցնելու մեր տնտեսության մրցունակությանը և էլ ավելի է խորացնելու բնակչության սոցիալական խնդիրները։

Պետք է փաստել, որ հակառակ հրապարակային խոստումների՝ գործող իշխանությունները բարձրացրեցին ջրի, էլեկտրաէներգիայի և արդեն ապրիլի 1-ից նաև բնական գազի սակագները։

Հաշվի առնելով սակագների աճը և համաշխարհային տնտեսական նոր ցնցումները՝ կենտրոնական բանկի և կառավարության տնտեսական կանխատեսումները անհրաժեշտ է վերանայել և նոր համալիր ծրագրեր մշակել, որը թույլ կտա դուրս գալ հնարավորինս քիչ կորուստներով։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ