29 10 2024

Սա արվում է ՌԴ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի աննախադեպ բարձրացումից հետո. Պարսյան

Սա արվում է ՌԴ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի աննախադեպ բարձրացումից հետո. Պարսյան

Աննախադեպ` զրոյական գնաճը ստիպում է ՀՀ կենտրոնական բանկին նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 կետով` հասցնելով այն 7.25 %-ի: Այս մասին իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավփրապես, նշել է. «Ուշագրավ է, որ սա արվում  է Ռուսաստանի ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի աննախադեպ բարձրացման (21%) որոշումից հետո: Ռուսաստանում բարձր գնաճ է, ռուբլին շարունակվում է արժեզրկվել, իսկ դրամը` արտաքին գործոններով պայմանավորված արժևորվել:

Ինչպես բարձր գնաճը, այնպես էլ ցածր գնաճը մեծ ռիսկեր և վնասներ են առաջացնում հասարակության և բիզնեսի համար: Ցավոք, ՀՀ ԿԲ-ի սխալ հաշվարկված դրամավարկային քաղաքականության արդյունքում տուժում են տեղական արտադրողները, և մեծ շահույթներ է կուտակում բանկային համակարգը, իսկ Հայաստանի կառավարությունը ուղղակի կտրված է այս ամենից, դիտորդի դերում է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ