17 04 2024

Տնտեսությունն է ազդում քաղաքական գործընթացների վրա, ոչ թե հակառակը․ Սուրեն Պարսյան



«Երբ խոսում ենք անվտանգությունից, շատ կարևոր է պարենային անվտանգությունը, էներգետիկ անվտանգությունը։ Հայաստանն իր էներգակիրների 80%-ը ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, ներկրվող ցորենի 99%-ը Ռուսաստանից է ներկրվում։ Ուստի պետք է հասկանանք՝ եթե ուզում ենք անվտանգ ապրել, պարենային անվտանգության հարցերը լուծել, պետք է այս խնդիրներին անդրադառնալ և լուծումներ գտնել»,-այս մասին այսօր` ապրիլի 17-ին,  «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սուրեն Պարսյանը։ 

Պարսյանի կարծիքով չկա մի երկիր, որը հիմնական եկամտի հոսքերը ստանում է մի երկրից, բայց քաղաքականապես մեկ այլ երկրի դաշտում է գտնվում․ «Եթե մենք ուզում ենք մեր արտաքին քաղաքականությունն իրոք դիվերսիֆիկացնել, ընդհանուր դաշտը՝ քաղաքական և տնտեսական վերանայենք, ապա մենք հստակ ծրագրերի, տնտեսական ներդրումների կարիք ունենք։ Երբ խոսում ենք արևմտյան դիվերսիֆիկացման մասին, այո շատ կարևոր է դա, բայց դա պետք է հստակ, գետնի վրա ներդրումներ լինեն, գումարներ լինեն և դրանից Հայաստանը պետք է փորձի օգտվել»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ