24 02 2022

Եվրոպայում գազի գները բարձրացել են ավելի քան 40 տոկոսով

Եվրոպայում գազի գները բարձրացել են ավելի քան 40 տոկոսով

Եվրոպայում գազի հազար խորանարդ մետրի գինը հասել է 1450 դոլարի, այս պահին այն գերազանցել է 1500 դոլարը, վկայում են ICE Futures բորսայի տվյալները։ Երեկ՝ փետրվարի 23-ին, աճուրդների ավարտից հետո գինը 1000 խմ-ի դիմաց 1041 դոլար էր կազմում, հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Փետրվարի 17-ին եվրոպական գազի ստորգետնյա պահեստները (UGS) օգտագործեցին 2021 թվականի ամռանն այնտեղ մղված ծավալի 95.3 տոկոսը։ Արդյունքում, Եվրոպայում UGS-ի օբյեկտներում պահուստների 5 տոկոսից պակաս մնաց: Ռուսական գազի մատակարարումները եվրոպական երկրներ սկսել են նվազել 2021 թվականի կեսերից, իսկ 2022 թվականի սկզբից անկումն արագացել է:

Գերմանիան կասեցրել է ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտիֆիկացումը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախության ճանաչման: ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է, որ դրա պատճառով Եվրոպան 1000 խմ-ի համար պետք է 2000 եվրո  վճարի։ Ընդ որում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ամբողջությամբ փակել գազատարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ