18 04 2024

Ֆրանսիան դարձել է ռուսական գազի հիմնական գնորդը

Ֆրանսիան դարձել է ռուսական գազի հիմնական գնորդը

Ֆրանսիան փետրվարին դարձել է ռուսական գազի խոշորագույն գնորդը եվրոպական երկրների շարքում՝ այդ դիրքից տեղահանելով Հունգարիային, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հիմնվելով եվրոպական վիճակագրության վրա։

Հունվար ամսվա ընթացքում Ֆրանսիան Ռուսաստանից ձեռք է բերել 322,3 մլն եվրո արժողությամբ հեղուկ բնական գազ, ինչը 10%-ով ավելի է նախորդ ամսվա համեմատ։ Արդյունքում, այն դարձել է ԵՄ-ից  ռուսական գազի հիմնական ներկրողը։

Հունգարիան, որը գնում է խողովակաշարով գազ, ռուսական գազի ներմուծման առաջատարն է դարձել անցյալ տարվա դեկտեմբերին։ Սակայն փետրվարին ներմուծումը կրճատել է մեկ երրորդով՝ հասնելով 210 մլն եվրոյի՝ իջնելով երկրորդ հորիզոնական։ Առաջատար եռյակը եզրափակում է Իսպանիան՝ 118,3 մլն եվրո արժողությամբ հեղուկ բնական գազի ներկրմամբ։

Ըստ Եվրոստատի տվյալների՝ Եվրամիության երկրներն անցյալ տարի գնել են արտահանված ռուսական հեղուկ բնական գազի կեսից ավելին։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ