27 01 2022

Վահան Քերոբյանն ինտենսիվ բանակցում է պարարտանյութի, սերմնացուի ու դիզվառելիքի մասով



Այո, ես համաձայն եմ, որ շեշտակի թանկացել է թե պարարտանյութը, թե սերմնացուն, թե դիզվառելիքը։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այս պահին մենք ինտենսիվ բանակցում ենք մի շարք երկրների արտադրողների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ ձևով ենք օժանդակելու գյուղացիական տնտեսություններին այս բոլոր խնդիրները լուծելու հարցում։ Ըստ էության մեր 3-15 միլիոն դրամանոց վարկերի իմաստը հենց դա է, բայց մենք հասկանում ենք, որ վարկերի սուբսիդավորման իմաստը հենց դա է՝ օգնել գյուղացիներին հնարավորինս էժան իրականացնել իրենց գյուղատնտեսական աշխատանքները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ