Կառավարության միջամտությունից հետո պարարտանյութերի գները 15-17 հազար դրամից 15-20 օրվա ընթացքում 22-24 հազար դրամի են հասել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։
«Պարարտանյութ ներկրող կազմակերպությունները երբևէ պարարտանյութ տեսե՞լ են, գիտեն դա ինչ է։ Երևի մեր էկոնոմիկայի նախարարությունը, որ նման բան է որոշել, մի բան գիտի։ Պետք է հետազոտություն կատարել, պարզելու թե գյուղացիներից թալանված գումարները ում գրպանն է մտնում, եթե պետության գրպանն է, միայն դրա համար ուրախ կլինենք,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը