17 01 2022

Զավեշտն այն է, որ անկանխիկ դրամական միջոցների քարոզ անողն իր ֆինանսական միջոցները պահում է կանխիկ եղանակով․ պատգամավոր



«Անկանխիկ գործառնության նախագիծն այս ամբիոնից ներկայացնող կառավարության ներկայացուցիչ Ներսես Երիցյանն անձնապես իր ֆինանսական միջոցներն ի՞նչ եղանակով է պահում։ Պաշտոնատար անձանց 2020 թվականի եկամուտների հայտարարագրում Ներսես Երիցյանի ներկայացրած տվյալներով  կանխիկ միջոցները 350 հազար դոլար է , անկանխիկ միջոցները՝  11 մլն դրամ, կամ՝ մոտավորապես 20 հազար դոլար։ Հասկանում ե՞ք զավեշտն ինչումն է, այսինքն այն մարդը, ով այս ամբիոնից գալիս է անկանխիկ դրամական միջոցների քարոզ է իրականացնում,   ինքն իր ֆինանսական միջոցները պահում է կանխիկ եղանակով»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։  

Շարունակելով խոսքը պատգամավորը նշեց․ «Արդյո՞ք բանկային համակարգի ներկայացուցիչ լինելով Ներսես Երիցյանը չի վստահում բանկերին, որ ֆինասական միջոցները պահում է կանխիկ եղանակով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ