«Իհարկե գովելի են այն մարդիկ, ոքեր մնացել են ՀՀ-ում և պայաքրել են ՀՀ-ի համար , այլ ոչ թե օրինակ հանգրվանել են Լոսում։ Մեզ համար շատ զարմանալի էր «Լոսի Քիսոյին» պատվի արժանացնելու հանգամանքը. և նաև իմ համար անհասկանալի է քաղաքական տուրիզմ եզրույթի ներմուծումը մեր քաղաքական բառարան»,- նման նախաբանով սկսեց ԱԺ իր ելույթը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հատկանշելով ․
«Երբ ժամանակին խոսվում էր թանկացումների մասին , միշտ հղում էր կատարվում մոնոպոլիաներին , սխալ տնտեսական քաղաքականությանը ․ հիմա էլ խոսում են թանկացումների մասին միանգամից հղում է կատարվում արտաքին տնտեսական շոկերի և պատմական գների վրա։ Պետք չէ խնդիրները պայմնավորել արտաքին գործոններով» ,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Այնուհետև հատկանշելով, որ ԿԲ-ն այնուամենային տնտեսական աճի ՝ իր այլընտրանքային կանխատեսումն է ներկայացնում, պատգամավորը հարցադրեց․
«Արդյո՞ք այդ 7 տոկոս տնտեսական աճն իրատեսական է, ի՞նչ ներքին գործիքակազմ կա , որը ԿԲ-ն չի օգտագործում գնաճը զսպելու համար , որ ամեն ինչ չբարդենք մենակ արտաքին աշխարհի վրա և արդյո՞ք պետական միջամտությունը բավարար է տնտեսական աճ ապահովելու համար»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը