Անցյալ տարի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի աշխատակազմը միասին հայտարարություն տարածեցին՝ գուժելով, որ Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Ադրբեջանին կամ իր աջակցությունն է հայտնում, որ Ադրբեջանում կազմակերպվի COP29։ Այս մասին ԱԺ-ում գերիների վերադարձի թեմայով ընդդիմության ներկայացրած նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Մի երկրում, որն այդ պահի դրությամբ բռնազավթել էր Արցախի Հանրապետությունը, էթնիկ զտման, որը ցեղասպանության մի տեսակ է, ենթարկել էր Արցախի Հանրապետության բնակիչներին, գերեվարել էր մեր հայրենակիցներին, ներառյալ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը, գտնվում էր Հայաստանի Հանրապետության տարածքում, զավթել էր ՀՀ տարածքի մի հատված, չէր վերացրել շրջափակումը, շարունակաբար հոխորտում և սպառնում էր Հայաստանի Հանրապետությանը։ Փոխարենն Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 32 գերի»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը