13 09 2021

Հարցականի տակ է դնում նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու հեռանկարները. Վահե Դավթյան

Հարցականի տակ է դնում նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու հեռանկարները. Վահե Դավթյան

«Ադրբեջանցիների կողմից հայ-իրանական միջպետական ճանապարհին վերահսկողության հաստատումը հարցականի տակ է դնում նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու հեռանկարները: Առանց կայուն ու ապահով տրանսպորտային կապի գոտին չի կարող դրական արդյունք ապահովել՝ ծառայելով նախևառաջ որպես հայ-իրանական տնտեսական հարաբերությունների կարևոր, համակարգաստեղծ օղակ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:

Դավթյանի գնահատմամբ՝ ամենևին պատահական չէ, որ 2018-ի իշխանափոխությունից հետո կառավարության օրակարգում գրեթե բացակայում էր ու առ այսօր շարունակում է բացակայել Մեղրիի ազատ տնտեսական գոտու խնդիրները:

«Վերջիններս, անշուշտ, առաջացել են դեռ նախքան 2018-ի համահայկական ողբերգությունը: Խոսքը, մասնավորապես, հողատարածքների օտարման գործարքների մասին է: Սակայն դրանց անտեսումը նոր պսևդո-իշխանությունների կողմից ի սկզբանե վկայում էր Իրանի հետ հարաբերությունների սնանկացման միտումների մասին, ինչը լիովին տեղավորվում է թուրք-ադրբեջանական տարածաշրջանային գեոռազմավարության մեջ», - ընդգծել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ