27 05 2024

Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական գծի մեջ երեք գործոն խառնում է Թուրքիայի խաղաքարտերը. Վահե Դավթյան

Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական գծի մեջ երեք գործոն խառնում է Թուրքիայի խաղաքարտերը. Վահե Դավթյան

Էներգետին Անվտանգության փորձագետ  Վահե Դավթյանը գրում է.

Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական գծի մեջ երեք գործոն խառնում են Հարավային Կովկասում Թուրքիայի խաղաքարտերը:

1. Վրաստանի ինքնիշխան կեցվածքը: Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը թույլ տվեց զտել վրացական քաղաքական դաշտը՝ բացառելով կամ գոնե մինիմիզացնելով առաջիկա ընտրություններում թե արևմտյան, թե թուրքական լոբբիստական ցանցերի ազդեցությունը: Նշեմ, որ օրենքի ընդունումը հատկապես ծանր են տանում թուրքական ազդեցության խմբերը, որոնք Նամահվանի ՀԷԿ-ի նախագծի ձախողումից հետո հստակ հասկանում են, որ Վրաստանում հակաթուրքական տրամադրությունների գերիշխումն ընդամենը ժամանակի հարց է:
2. Արաբական աշխարհի պրագմատիզմը: Վերջինս հատկապես դրսևորվում է Իրանի հետ հարաբարությունների հաստատման տեսքով՝ ի հեճուկս արևմտյան ուժային կենտրոնների, որոնց դուրսմղման գործընթացը Մերձավոր Արևելքից այլևս մեկնարկել է: Չմոռանանք, որ դրան զուգահեռ Ծոցի երկրներում շարունակաբար աճում է Չինաստանի ազդեցությունը, ում շնորհիվ և հաստատվեցին Իրան-Սաուդյան Արաբիա դիվանագտական հարաբերությունները: Առաջիկայում սպասվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում նաև Իրանի ու Բահրեյնի միջև, ինչի մասին արդեն հայտարարել է վերջինիս խորհրդարանի փոխնախագահը: Հատկանշական է, որ երկուսն էլ՝ թե Սաուդյան Արաբիան, թե Բահրեյնը ավանդաբար գտնվել են ԱՄՆ տարածաշրջանային սաթելիտների կարգավիճակում: Իրանի ու Ծոցի երկրների միջև երկխոսության հաստատումը նաև լրջագույն հարված է Անկարայի մերձվորարևելյան շահերին:

3. Հայաստանում ընթացող Սրբազան պայքարը: Այն ցույց տվեց ու շարունակում է ցույց տալ արտաքին աշխարհին ու հատկապես Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական ճարտարապետության շահառուներին, որ Հայաստանը չի հարմարվելու միջազգային հարաբերությունների օբյեկտի կարգավիճակին, որ հայ ժողովուրդը մերժում է վիլայեթիզացման որևէ հեռանկար: Որքան էլ քպ քարոզչական մեքենան չէր փորձում հակառակն ապացուցել թե մեզ, թե արտաքին աշխարհին, այդ պրոպագանդիստական ծրագիրը մտել է փակուղի, ավելին՝ սկսել է նահանջել»:
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ