26 12 2020

Էկոնոմիկայի նախարարը եկող տարվա համար երկնիշ տնտեսական աճ է կանխատեսում

Էկոնոմիկայի նախարարը  եկող տարվա համար երկնիշ տնտեսական աճ է կանխատեսում

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության առկա իրավիճակին, ասել է․

«Շատ ծանր, աղետներով լի տարի ենք ունեցել, բայց պետք է հաշվի առնելով քաղած դասերը, նայել առաջ։ Մենք ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր, որտեղ կա և ինվեստորը, և պրոյեկտը: Հիմա մեր գերխնդիրը այդ պրոյեկտները հնարավորինս արագ շուկա լցնելն է: Այստեղ մենք ստանձնում ենք առաջին ջութակի դերը՝ օգնել բոլոր ներդրողներին իրենց պրոյեկտները հասցնել շուկա։

Նախարարը նշել է, որ այսօր շատ է խոսվում օտարերկրյա ներդրողների մասին՝ մոռանալով տեղական նեդրողներին: «Բայց հենց տեղական ներդրողներն են, որ իրականում առաջ են տանում տնտեսությունը: Իսկ տեղական ներդրողները շատ մեծ հավատով են լցված Հայաստանի ապագայի նկատմամբ, և իրենց պրոյեկտների իրագործումը կխթանի նաև օտարերկրյա ներդրումների մուտքը Հայաստան»,- ասել է նախարարը:

Նա նաև նշել է՝․ եկող տարվա համար երկնիշ տնտեսական աճի կանխատեսումը վերահաստատում է։

«Ես տեսնում եմ բազմաթիվ չիրացված հնարավորություններ, որոնք իհարկե, արդեն ճանապարհին են եւ մոտ ապագայում արդեն հերթով կդառնան մարդկանց կյանքը փոխող ծրագրեր»,-ընդգծեց նախարարը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ