ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը եթե մոռացել է, կարող է զննել իր հեռախոսը և տեսնել, որ ես ճիշտ եմ ասում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով ԱԱԾ հերքմանը, թե Աբազյանը խնդրել է նրան պաշտոնների նշանակել ինչ-որ մարդկանց։
Վահան Քերոբայնի խոսքով իր դեմ հարուցված գործը սարքած է։ «Իմ պաշտպաններից մեկը նաև հրապարակային բացատրել է որ այն «ապացույցները» որոնց հիման վրա մեղադրանքն առաջադրվել է, չեն համապատասխանում նվազագույն ստանդարտներին, ելնելով չոր սահմանումից, այո, գործ են սարքել իմ դեմ»,- ասել է նա։
Դիտարկմանը՝ նա արդեն գործը կապել է ԱԱԾ ղեկավարի մի քանի խնդրանքները չկատարելու հետ, նա ասաց․ «Ես ասել եմ՝ քանի որ իմ աշխատանքի ընթացքում եղել եմ սկզբունքային, հետևաբար ստացվել է այնպես, որ շատ մարդկանց հետ ստեղծվել է կոնֆլիկտային իրավիճակ, բայց երբ իրավիճակ է առաջանում մի մարդու գործից հանել ու նշանակել մեկ այլ մարդու, դա իմ խղճին հակասում է։ Ես երբևիցե որևէ մարդու կամ պաշտոնի չեմ գնահատի ավելի շատ, քան իմ խղճի հետ ազնիվ լինելը»։
Իսկ այն որ ԱԱԾ-ն բացարձակ սուտ է որակել այդ հայտարարությունը, որ Աբվազյանն ասել է սրան հանի նրան նշանակի, Քերոբյանն ասաց․ «Պարոն Աբազյանը, եթե մոռացել է, կարող է զննի իր հեռախոսը և տեսնի, որ ես ճիշտ եմ ասում»։
Հարցին էլ՝ կապ կա՞ Աբազյանի խնդրանքները մերժելու ու նրա դեմ հարուցված գործի միջև, Քերոբյանը նշեց․ «Ես չէի ուզի այդպես կապ ուղղակի ստեղծեի, այսպես ասենք տարբեր տեղերից ազդակներ են ստացվել, որ այտեղ կա իմ նկատմամբ հատուկ վերաբերմունք, հետևաբար տնային կալանքի ժամանակ, երբ վերլուծում ես այս ամբողջ պրոցեսը, գալիս ստացվում է մի պատկեր, որը համընկնում է այսօրվա ճշմարտությունների հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը