15 12 2020

Տարվա սկզբին որոշակի ապրանքների մասով գնաճ կլինի. Մարտին Գալստյան



2020 թվականի նոյեմբերին արձանագրվել է 1.3 տոկոս գնաճ նախորդ տարվա նույն ամսվա 1.1 տոկոս գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6 տոկոս: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Նոյեմբերին շարունակել է ավելանալ նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որն ամսա վերջին կազմել է շուրջ 2 տոկոս: 4-րդ եռամսյակում համաշխարհային տնտեսության փաստացի զարգացումները հիմնականում կրել են կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի և դրա հետ կապված որոշ երկրներում սահմանափակումների ազդեցությունը, ինչը բացասաբար է անդրադարձել համաշխարհային պահանջարկի և տնտեսական ակտիվության վրա»:



 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ