31 07 2020

Խախտում՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ում․ ՏՄՊՊՀ

Խախտում՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ում․ ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել օդանավակայանային ծառայությունների մատուցման ոլորտում:

Ուսումնասիրության արդյունքում հարուցված վարչական վարույթի քննության արդյունքում մասնավորապես պարզվել է, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի կողմից 2020 թվականի հունվարի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում մեքենաների ավտոկայանատեղիի ծառայության մատուցման սակագնի բարձրացումը պայմանավորված չի եղել տնտեսական գործոնների ազդեցությամբ:

ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ պատասխանատվության միջոց է կիրառվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի նկատմամբ:

Ընկերությանը հանձնարարվել է շտկել արձանագրված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտումը՝ 1-ամսյա ժամկետում ապահովելով ավտոկայանատեղիի սակագների վերանայումը: Բացի այդ, հանձնարարվել է ապահովել առևտրային շահագործման և օգտագործման ընդհանուր բնույթի թույլտվություններով սահմանված պայմանների սահմանումը՝ 3-ամսյա ժամկետում Հաձնաժողով ներկայացնելով այդ նպատակով իրականացվող փոփոխությունների հիմնավորված ժամանակացույցը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ