15 06 2020

Դադարեցվել է 2 873 կազմակերպության գործունեություն

Դադարեցվել է 2 873 կազմակերպության գործունեություն

ՀՀ պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով հունիսի 13-ի  դրությամբ  կայացվել է  2 873 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել է 27 902  ստուգում,  որից միայն 466-ը՝ նշված օրը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ