31 01 2023

Ստուգումներ են սպասվում․ «Փաստ»

Ստուգումներ են սպասվում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում շրջակա միջավայրի նախարարության կողմից բավական ծավալուն ստուգումներ են սպասվում՝ կապված Հայաստանի անտառներում տիրող վիճակի, ապօրինի ծառահատումների հետ:

Ի մասնավորի, մեր աղբյուրները փոխանցում են, որ դժգոհություններ ու ահազանգեր են ստացվել Վանաձորի անտառտնտեսության Եղեգնուտի անտառպետության, Թումանյանի, Սևքարի, Ստեփանավանի մասնաճյուղերի, Սիսիանի անտառտնտեսության և այլ տարածքների հետ կապված: Մեր տեղեկություններով, ուսումնասիրության առարկա են դառնալու նախահաշվով նախատեսվածի փոխարեն անհամեմատ պակաս ծառատունկ կատարելու, առանց անտառահատման տոմս բացելու ծառեր հատելու, ընդհանրապես բավականին վտանգավոր չափերի հասնող ապօրինի ծառահատումների, կասկածելի պարգևավճարների հետ կապված և մի շարք այլ հարցեր: 

Ի դեպ, մասնավորաբար որպես Վանաձորի ու Ստեփանավանի անտառտնտեսությունների ղեկավարների հովանավորյալներ, տեղերում կոնկրետ անուններ են նշում գործող բարձրաստիճան պաշտոնյաներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ