05 06 2020

Հիմա եթե գնանք տնտեսությունը փակելուն, մարդկանց պետք է վճարել. Էդմոն Մարուքյան



Այս ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկել է մարդկանց ֆինանսավորել, որ մնան տանը, իշխանություններն էլ, որ մարդկանց չֆինանասավորեն, որ մարդիկ մնան տանը, բացել է տնտեսությունը: Այսօր՝ հունիսի 5-ին Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

 «Երկու տարբերակ կա՝ կամ պետք է փող տաս մարդիկ տանը մնան, կամ պետք է բացես տնտեսությունը: Հիմա ուղղակիորեն փող տալու ճանապարհով փող չի տրվել, հաստատվել են14-16 ծրագրեր, և չկա մարդ, որին հիմա փողոցում կանգնեցնես ու ահրցնես՝ այդ ծրագրերն արդյունավե՞տ են եղել, ասեն՝այո, բոլորը եղել են անարդյունավետ, և մենք առաջարկել ենք դրա փոխարեն ուղղակի աջակցել  ընտանիքներին, ոնց արվում է ամբողջ աշխարհում, որտեղ տնտեսությունը փակվում է»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ