12 02 2020

Բարդ է, պետք է փորձենք մեղմել․ փոխվարչապետը՝ ավտոներկրողների խնդիրների մասին

Բարդ է, պետք է փորձենք մեղմել․ փոխվարչապետը՝ ավտոներկրողների խնդիրների մասին

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը փոխվարչապետին հարց ուղղեց ավտոներկրողների խնդրի մասին։ «ՀՀ-ում 130 հազար մեքենայից ավելի մնացել են, որոնց մեծ մասը իրացման ակնկալիքով է»,-նշեց նա։

Անդրադառնալով խնդրին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ 2015թ. Հայաստանին տրված արտոնությունն ունեցել է ոչ թե բիզնես, այլ սոցիալական բնույթ:

«Իսկապես, բարդ հարց եք բարձրացնում: Արտոնությունը, որը ԵԱՏՄ շրջանակում ՀՀ-ն ստացել է ժամանակին, ունեցել է սոցիալական բնույթ, ոչ թե բիզնես, առևտրային կամ սպեկուլյատիվ բնույթ: Բոլորս գիտենք, որ ԵԱՏՄ այն երկրները, որոնք ունեն սեփական արտադրություն, երբեք չեն համաձայնվել, չեն էլ համաձայնվի, որպեսզի լինի կոմերցիոն արտոնություն: Այս հարցին պետք է նայենք որպես սոցիալական արտոնության կիրառման որոշակի հետևանք։ Որևէ իրավական վտանգ չկա Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք մեքենաների առքուվաճառքի գործարքներ են իրականացրել Ղազախստանի քաղաքացիների հետ:։

Ի՞նչ կլինի ապագայում, կարծում եմ, որ պետք է մոբիլիզացվենք՝ խորհրդարանը՝ միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակներում, մենք էլ՝ միջկառավարական հարաբերությունների շրջանակներում, փորձենք մեղմել»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ