«Ես 3 հարց ունեմ։ Հարց առաջին․ «Պետական սահմանի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական սահմանի տեղորոշումը և փոփոխությունը կատարվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով։
Ըստ հայտարարությունների՝ արդեն տեղորոշված է 12 կմ միջպետական սահման․ ի՞նչ իրավունքով է դա արվել, ո՞ր միջազգային պայմանագրերով և միջազգային ո՞ր օրենքով։
Երկրորդ հարցը․ սահմանազատման հանձնաժողովը ի՞նչ իրավունքով է իրականացրել Սահմանադրությամբ իրեն չվերապահված հանրային իշխանական լիազորություններ։
Ինչի՞ է Հայաստանը որոշել առաջանցիկ դա կատարել, երբ հայտնի չէ՝ Ադրբեջանը կվավերացնի՞, կվավերացնի մեզ համար անընդունելի վերապահումներո՞վ, թե՞՝ ոչ։ Որտե՞ղ է երաշխիքը, որ մեր վավերացումը բացառելու է Ադրբեջանի կողմից չվավերացումը և մեր համար անընդունելի վերապահումներով վավերացումը»,- այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում Մհեր Գրիգորյանին հարց ուղղեց Արմեն Ռուստամյանը։
Հիշեցնենք. ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցին եզրակացության տրամադրումը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը