21 10 2024

Ի՞նչ էիք անելու, եթե ՍԴ-ն ասեր սահմանադրական չէ, որտեղի՞ց ձեզ այդ երաշխիքները. Վարդանյանը՝ փոխվարչապետին



Հիմա 2024 թվականի հոկտեմբերն է և 2024 թվականի սեպտեմբերին է միայն Սահմանադրական դատարանը ներկայացված փաստաթուղթը համարել սահմանադրական, բայց 2024 թվականի մայիսին դուք Տավուշում այդ փաթեթավորմամբ իրականացրել եք զորքերի հետքաշում: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին՝ դիմելով Մհեր Գրիգորյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Կբացատրե՞ք ինչ իրավական հիմքով եք Տավուշում իրականացրել զորքերի հետքաշում: Ո՞նց է այնպես ստացվել, որ այն փաստաթուղթը, որի հիման վրա այդ գործընթացն իրականացրել եք, հիմա ենք մենք միայն քննարկում, 6 ամիս հետո փաստացի ու Սահմանադրական դատարանն էլ մի քանի օր առաջ է ընդամենը ասել, որ սահմանադրական է: Ավելի պարզ՝ ի՞նչ էիք անելու, եթե Սահմանադրական դատարանը ասեր սահմանադրական չի, որտեղի՞ց Ձեզ երաշխիքները, որ ՍԴ-ն ասելու էր սահմանադրական է, ԱԺ-ն էլ ասելու էր այո, վավերացնում եմ»,- նշեց նա:

Հիշեցնենք. ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցին եզրակացության տրամադրումը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ