28 10 2019

Մոտավորապես 500 միլիոնից մի քիչ պակաս արժույթ ենք գնել արդեն. Արթուր Ջավադյան



«Մենք վարում ենք լողացող կուրսի քաղաքականություն, բայց մյուս կողմից այս տարի հնարավորություն ունեցանք բավականաչափ արտարժույթ գնել։ Դեռ չենք հասել 500 միլիոն դոլարի, բայց, մոտավորապես 500 միլիոնից մի քիչ պակաս գնել ենք այս տարի: Այս տարի պահուստները կլինեն ամենաբարձրը: Դրա օգուտն այն է, որ նախ՝ մենք ավելացնում ենք մեր արտաքին պահուստները: Նախորդ տարվա այս 9 ամսվա համեմատ` մենք մոտ 250 միլիոն դոլարից ավել պահուստ ունենք, դրա համար կարելի է կանխատեսել, որ տարեվերջին էլ մեր պահուստները կլինեն ավելի շատ, քան նախորդ տարի»,- հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` նշելով, որ թիվն աննախադեպ է` որևէ տարի այդքան արտարժույթ չի գնվել:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ