26 10 2019

ԵԱՏՄ տարածքում ռոումինգը կչեղարկվի. Տիգրան Սարգսյան

ԵԱՏՄ տարածքում ռոումինգը կչեղարկվի. Տիգրան Սարգսյան

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելիս հայտնել է, որ առաջադրվել է ԵԱՏՄ ամբողջ տարածքում ռոումինգը չեղարկելու շուրջ աշխատելու խնդիր: Այդ հարցով աշխատանքային խումբ կստեղծվի։

Տիգրան Սարգսյանն ընդգծել է ԵԱՏՄ 5 երկրներում կոմպետենցիայի կենտրոններ ստեղծելու հարցում թվային տեխնոլոգիաների ոլորտում իրավասու մարմինների միջեւ փոխգործակցության մասին համաձայնագրի կարեւորությունը: «Միջկառավարական խորհրդի հանձնարարականով մշակվել է համաձայնագիր, որը թույլ է տալիս իրագործել փոխգործակցության մեխանիզմները այդ կենտրոններում: Բացի այդ մեկնարկում է եվրասիական բրենդների զարգացման գործընթացը: Մասնավորապես, այսօր ստորագրվել է Թանկարժեք քարերի եւ մետաղների ոլորտում գործողություններ իրականացնելու շուրջ համաձայնագիր: Եվրասիական բրենդ ձեւավորելու ուղղությամբ դա առաջին քայլն է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ երկրներում ոսկերչական ոլորտի հսկայական պոտենցիալը»,-ասել է ԵՏՀ նախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ