Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին նախատեսվող նիստին հավանության կարժանանա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխարժեքային քաղաքականության վերաբերյալ խորհրդատվական խորհրդի մասին համաձայնագրի նախագիծը: Նշվում է, որ փաստաթուղթը կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներ ներքին ընթացակարգեր իրականացնելու համար: Նախատեսվում է, որ կընդունվի ԵԱՏՄ պետությունների համար նախատեսված առաջարկությունը`առաջնորդվելով եվրասիական ոսկերչական փորձագիտական բյուրո ստեղծելու հայեցակարգով:
Հանձնաժողովի խորհրդի նիստում սպասվում է, որ որոշում կկայացվի սկսել «Թվային տեխնիկական կանոնակարգը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» ծրագրի իրականացումը:
Խորհրդի նիստի օրակարգում կլինեն հարցեր կապված ԵԱՏՄ պետություններում քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովման գործում թվային տեխնոլոգիաների օգտագործման հետ՝ նպատակ ունենալով կանխել կորոնավիրուսի տարածումը: Քննարկման օրակարգում է նաև թվային շուկաների գնահատման կարգը բարելավելու, Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների վերացման աշխատանքների ընթացքին վերաբերող, օդանավերի կառուցման ոլորտում համագործակցության խորացման և այլ հարցեր:
Նախատեսվում է քննարկել նաև ԵԱՏՄ շրջանակներում օրգանական գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր շուկայի ձևավորման համար գործողությունների ծրագիրը՝ ճանապարհային քարտեզը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը