19 08 2021

Ղրղզստանում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ

Ղրղզստանում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանը, Ղրղզստան աշխատանքային այցի շրջանակում oգոստոսի 19-ին մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։

 «Չոլպոն-Ատա» պետական համալիրում ՀՀ վարչապետին և ԵԱՏՄ անդամ երկրների մյուս վարչապետերին դիմավորել է Ղրղզստանի նախարարների գրասենյակի նախագահ (վարչապետ) Ուլուկբեկ Մարիպովը։ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների ձեռքսեղմման և համատեղ լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է նեղ կազմով նիստը։

 Նիստում քննարկվել են Միության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցառումներին, գլոբալ կլիմայական օրակարգի իրագործման շուրջ ընդհանուր մոտեցումների մշակման ուղղությամբ անելիքներին և այլն։

 ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները կշարունակվեն վաղը՝ օգոստոսի 20-ին, ընդլայնված կազմով հանդիպման շրջանակում, որտեղ նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ