Ռուսաստանը մշակում է Հայաստանի երկաթուղիների կառավարման մասին պայմանագիրը վաղաժամկետ խզելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել են ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից, գրում է РБК-ն։
«Մշակվում են բոլոր տարբերակները, այդ թվում՝ նրանք, որոնց մասին ասել է նախարարի տեղակալը»,- նշել են գերատեսչությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թեմային անդրադարձել էր RTVI-ն՝ նշելով, որ Հայաստանում Հարավկովկասյան երկաթուղիների դեմ հարուցված գործերի պատճառով Ռուսական երկաթուղիներ պետական ընկերությունը մտադիր է խզել պայմանագիրը ՀՀ իշխանությունների հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը