03 03 2022

Հայաստանի որևէ նախագահ շրջանների հանձնման վերաբերյալ երբեք համաձայնագիր չի ստորագրել․ Նազարյան



«Սանասար, թե՞․․․Իհարկե՝ Սանասար, ինչպես նաև՝  Տավուշ  և ոչ՝ Թովուզ , Քարվաճառ և ոչ՝ Քելբաջար, Գանձակ և ոչ՝ Գյանջա, բայց էս ամեն ինչը, բանակցություների , դիավանագիտության, իրականության, աշխարհում մեր տեղի ու դերի հետ  որևէ կապ չունի։ Բանակցելն ամոթ չէ, բանակցելը դավաճանություն չէ , դավաճանություն է խուսափել բանակցություններից  և վտանգել  պետությունն ու ժողովրդին»,-այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ խորհրդարանի ամբիոնից։

« Սիրելի՛ հայրենակցիներ, երբեք Հայաստանի որևէ նախագահ շրջանների հանձնման վերաբերյալ համաձայնագիր չի ստորագրել ․ քննարկե՞լ են փոխզիջումային տարբերակներ, իհարկե՝ այո , քննարկել են,  որ մեր երկիրը խաղաղ լինի, որ Արցախի խնդիրը  հնարավորին չափ  ընդունելի լինի, որ մեր տղերքը չզոհվեն»,-ասաց Նազարյանը՝  այդուհետ խոսքն ուղղելով իշխանություններին․   «Դուք ո՛չ կարողացաք նորմալ բանակցել, ո՛չ տղերքի կյանքը փրկել, ու այսքանից հետո մատ եք թափ տալիս։  Ո՞ւմ վրա եք մատ թափ տալիս․  Արցախն ազատագրած Սեյրան Օհանյանի՞, Սյունիքի մեր ընկերների՞»,-ասաց Գեղամ Նազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ