ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում նիստ է․ քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Ըստ ներկայացվող առաջարակի՝ Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտով, անձնագրի անհրաժեշտություն չի լինի։
Հիշեցնենք, որ ներկայում Հայաստանի և Վրաստանի միջև գործում է առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին 1993թ. մայիսի 19-ի համաձայնագրով։ Նոր համաձայնագրի կնքմամբ՝ 1993 թ.-ի համաձայնագիրն ուժը կորցրած կհամարվի։
Ներկայում անձը հաստատող փաստաթղթով ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչև մեկ տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները ՀՀ տարածքում՝ առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում:
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը