Պատմության մեջ առաջին անգամ պետք է ՀՀ իշխանությունից պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել․ Արամ Վարդևանյան
Երեկ եղավ Բրյուսելյան հայտարարությունը, որտեղ պատմության մեջ առաջին անգամ ՀՀ թիվ մեկ պաշտոնյան Արցախի մասին մի բառ չի ասում, Արցախի իրավունքի ինքնորոշման մասին մի բառ չի ասում, մեզ պե՞տք է նման իշխանություն։ Այս մասին ԱԳՆ շենքի դիմաց հայտարարեց պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Ներկաները արձագանքեցին․ «Ոչ»։
Պատգամավորը շարունակեց․ «Հայաստանում պետք է լինի այնպիսի իշխանություն, որ պաշտպանի Արցախի շահը։ Մենք մեր նորագույն պատմությա մեջ առաջին անգամ պետք է ՀՀ իշխանությունից պահանջենք նաև Հայաստանը պաշտպանելու խնդիր։ Էս համաձայնությամբ արդեն Հայաստանի սահմաննել է խնդիր ունենում։ Մեր չզարդնած քաղաքացիները չեն պատկերացնում, թե մենք ուր ենք հասել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը