20 09 2019

«Հյուսիս-հարավ»-ի 850 աշխատակից 1 տարի է՝ աշխատավարձ չի ստացել․ հայտարարություն

«Հյուսիս-հարավ»-ի 850 աշխատակից 1 տարի է՝ աշխատավարձ չի ստացել․ հայտարարություն

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«Մենք՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցներս, մտահոգված ենք սեպտեմբերի 20-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Մասշտաբային չարաշահումներ. «Հյուսիս-Հարավ»-ի գործով կարող է կալանավորվել 52 մարդ» վերնագրով հրապարակման առնչությամբ: Հրապարակման մեջ տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք արատավորում են աշխատակիցների պատիվն ու արժանապատվությունը եւ բարի համբավը:

Առավել եւս, մոտ 850 աշխատակիցներս, որ ընդգրկված ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում, դեռ 2018 թվականի սեպտեմբերից չենք ստացել մեր աշխատավարձերը:

Մայիսի 30-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Վարագյանը հանդիպեց «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու շինարարությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցներիս հետ եւ խոստացավ 45 օրվա ընթացքում մեր խնդիրը լուծել: Սակայն արդեն անցել է 120 օր, մի քանի անգամ հանդիպել ենք Վարագ Վարագյանի հետ, ասում է՝ գործն ընթացքի մեջ է, սակայն դեռ արդյունք չկա:

Կից ներկայացնում ենք 28 շինարարարական ենթակապալառու կազմակերպությունների ցանկը՝ պարտքերի չափով, որոնք հաստատվել են «Կորսան-Կորվիամ» Կոնստրուկցիոն ԲԸ-ի կողմից՝ փոխադարձ ակտերով:

«Կորսան-Կորվիամ» Կոնստրուկցիոն ԲԸ Հայաստանյան մասնաճյուղի                ենթակապալառուների ցուցակ (թվով 28 ենթակապալառու)                               

N            Կազմակերպություն անվանումը      Պայմանագրի համարը եւ ամսաթիվը            Պարտքի չափը

1             «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ  N1-01.04.2017, 01.09.2013          574 491 741

2             «Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ       31.03.2016          253 504 102

3             «Դենտալ Իմպորտ» ՍՊԸ         11.05.2016, 03.06.2016, 27.07.2017          233 815 923

4             «Սուարդի» ԲԸ Հ/Մ      N1-10.07.2017, N1-01.12.2017   219 559 596

5             «Միրադա» ՍՊԸ           N1-10.11.2016, N1.1-01.03.2017               192 064 443

6             «Կամուրջշին» ՓԲԸ    N4-10.07.2017, N1-27.06.2016, 17.10.2014           131 325 161

7             «Բետոնիկա» ՍՊԸ       11.02.2013          115 501 315

8             «Շին Թրեյդ» ՍՊԸ         13.07.2018          98 612 371

9             «Ապառաժ» ՍՊԸ          15.06.2015          81 160 038

10           «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ     N1-23.11.2016, N1-29.08.2018   60 132 468

11           «Տնա-Շին Աշոտ» ՍՊԸ              11.02.2013          50 613 970

12           «Աննա Ավետիսյան» ԱՁ          31.12.2018          31 167 910

13           «Ռաֆայել» ՍՊԸ            01.03.2014          29 053 320

14           «Կամա» ՍՊԸ  N1-04.05.2018   26 127 500

15           «Տեր-Հայրապետյանշին» ՍՊԸ            22.09.2014          22 412 903

16           «Ժակշին» ՍՊԸ              N1-01.02.2018   21 953 199

17           «Ինքնաթափ» ՍՊԸ    25.06.2014          19 297 200

18           «Բիզնես Ալտերնատիվ» ՍՊԸ               N1-30.08.2018   15 801 400

19           «Քաջ-Տրանս» ՍՊԸ    11.02.2013          12 060 940

20           «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ      N1-01.06.2017   11 781 702

21           «Դանոյան Յուրա» ԱՁ              01.04.2018          7 407 000

22           «Գագիկ Երանոսյան» ԱՁ        10.10.2017          6 712 500

23           «Ավետիք Սարգսյան» ԱՁ        27.03.2015          3 469 534

24           «Բետպռո»  ՍՊԸ           N1-01.07.2017              2 625 480

25           «Քեյ դի էյջ»  ՍՊԸ         N1-29.08.2018   2 554 000

26           «Պյոտր Բլոխին» ԱՁ   N1-02.08.2018   2 210 000

27           «Արարատ Թորոսյան» ԱՁ      21.10.2013          2 164 000

28           «Պատվական Ասոյան» ԱՁ     —                       969 500

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ