ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է ԵԱՏՄ եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ։ Մեդվեդևը բարձր է գնահատել Տիգրան Սարգսյանի դերը և´ ԵՏՀ կոլեգիայում, և´ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում։
«Ուզում եմ ընդգծել Ձեր բացառիկ դերը ԵՏՀ կոլեգիայում այդ աշխատանքի կազմակերպման հարցում։ Ինձ թվում է՝ վերջին տարիներին հաջողվել է կազմակերպել կատարյալ հանգիստ, արդյունավետ աշխատանք»,- նշել է Մեդվեդևը։
Տիգրան Սարգսյանն իր հերթին է գոհունակություն հայտնել նրան ԵԱՏՄ մարմինների աշխատանքներին Մեդվեդևի մասնակցության համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը