Aysor.am-ը գրում է.
«ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պդնում է, որ եթե բավարար հիքմեր չկան հանքի գործունեության դադարեցման համար, ուրեմն այն պետք է շահագործվի:
Նա հավելել է, որ սա շատ վատ ազդակ է պոտենցիալ ներդրողներին, որովհետև ներդրողի համար սա փաստացի օրինակ է, թե ինչ կարող է լինել ներդման դեպքում:
Թունյանը նշել է, որ փորձաքննության արդյունքում «Լիդիանին» առաջարկվել է 16 քայլ, որոնց իրականացման դեպքում ռիսկերը կարելի է կառավարելի դարձնել.«Եթե մենք այս տիպի տարբերակում Ամուլսարի հանքի թույլտվությունը վերցնում ենք հետ, ուրեմն այդ տրամաբանությամբ ՀՀ բոլոր հանքերի թույլտվությունները պիտի հետ վերցնենք, իսկ մենք այս պահին պատրա՞ստ ենք հանքարդյունաբերությունից հրաժարվել», - ասել է նա:
Հարցին՝ հանքի չշահագործման դեպքում հետևանքներն ավելի վա՞տ են լինելու, Թունյանն ասել է.«Վատ, հետևանքներն արդեն իսկ վատ են: Սա շատ վատ ազդակ է պոտենցիալ ներդրողներին, որովհետև ներդրողի համար սա փաստացի օրինակ է, թե ինչ կարող է լինել ներդման դեպքում: Իրենց համար նշանակություն չունի Հայաստանի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, Ռոբերտ Քոչարյանը, թե Նիկոլ Փաշինյանը, իրենց համար կա Հայաստան պետություն, որը թույլ է տվել հանքը շահագործել, կատարվել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումներ ու հիմա, եթե այդ ամեն ինչը մի կողմ թողնելով որոշում է կայացվում, որ հանքը փակվի, նշանակում է, որ ցանկացած ներդրման ժամանակ նման որոշում կարող է լինել և այդ ներդրումը փաստացի գնա կորի»»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը